Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 
  • Պուտինը պատմությունը  հարմարեցնում է իր «քիմքին»

    Պուտինը պատմությունը հարմարեցնում է իր «քիմքին»

    06.12.2013| 01:08
    ՌԴ նախագահի մեկօրյա այցի արձագանքները դեռ չեն մարել։ Թե ինչ «նվերներով» ճանապարհեցին նրան Հայաստանի ղեկավարները, հանրությունը դեռ երկար կհիշի, իսկ մենք անդրադառնանք Պուտինի պատվին տրված «խորհրդավոր» ընթրիքի որոշ մանրամասներին։ Ճաշկերույթի սեղանը բավականին համեստ է եղել, ՌԴ նախագահին հրամցրել են ձուկ: Նախագահների սեղանի մոտ նստած են եղել երկու երկրների արտգործնախարարները, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և Ամենայն հայոց կաթողիկոսը: Ականատեսների պատմելով` ավելի քան ժամուկես տևած ճաշկերույթը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Պուտինն աշխույժ խոսքուզրույցի է բռնվել և՛ նախագահի, և՛ վարչապետի, առավել շատ` կաթողիկոսի հետ:
  • «Այսքան կուտակված խնդիրները չեն կարող չհանգեցնել սարսափելի արդյունքների»

    «Այսքան կուտակված խնդիրները չեն կարող չհանգեցնել սարսափելի արդյունքների»

    05.12.2013| 17:35
    Մինչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը սպասվում էր, որ Ռուսաստանի գաղութացնող քաղաքականության դեմ դժգոհողների մի մեծ բազմություն դուրս կգա փողոց և լսելի կդարձնի իր բողոքի ձայնը: Սակայն կյանքը ցույց տվեց, որ հիմնական մասնակիցներն էլ, ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածներն էլ հիմնականում այն քաղաքացիական ակտիվիստներն են, ովքեր մասնակցում են սովորաբար բոլոր բողոքի ակցիաներին:
  • «ՄՄ-ում հայտնվելու պարագայում ՀՀ-ն չի կարող չունենալ ավելի ցանկալի ու արտոնյալ կարգավիճակ»

    «ՄՄ-ում հայտնվելու պարագայում ՀՀ-ն չի կարող չունենալ ավելի ցանկալի ու արտոնյալ կարգավիճակ»

    05.12.2013| 17:25
    ԲՀԿ անդամ, տնտեսագետ Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ այսօր մամուլի ասուլիսում, խոսելով ՌԴ նախագահի այցի, Մաքսային միությանն անդամագրվելու և դրա հետևանքների մասին, ասաց, որ և’ քանակական, և՛ որակական առումով դեռևս հստակ չէ, թե մեզ ինչ է տալու Մաքսային միությունը, բայց մենք իրավունք չունենք չողջունելու Պուտինի այցը, որովհետև նա մեծ տերության ղեկավար է: Այդ իսկ պատճառով` պետք է հասկանանք, որ հնարավոր է, որ այս այցը դրական լուծումներ բերի Հայաստանին:
  • Ընդդիմության դարչոյապարը

    Ընդդիմության դարչոյապարը

    05.12.2013| 17:17
    Շանթ Հարությունյանը հոգեբուժարան է տարվել նոյեմբերի 20-ին: Նրա դատահոգեբուժական փորձաքննությունը տևելու է 24 օր: Այսօր արդեն 16-րդ օրն է, ինչ Շանթը հոգեբուժարանում է: Նրան սատարող ակցիաները դադարել են, ԶԼՄ-ները գրեթե չեն գրում նրա մասին, դե իսկ ընդդիմության կամ ավելի ճիշտ որոշ ընդդիմադիրների մասին խոսելն անգամ ավելորդ է: Մեր ընդդիմության մի ստվար հատված հայտնի ֆիլմի հերոս Դարչոյի օրին է, ով ընդամենը մի պար գիտեր:
  • «Հենց այնպես մարդիկ չեն ներգրավվի որևէ շարժման մեջ»

    «Հենց այնպես մարդիկ չեն ներգրավվի որևէ շարժման մեջ»

    04.12.2013| 20:41
    Առաջիկայում կմեկնարկի «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը, որի մասին դեռ տարեսկզբից հայտարարել էր ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այդ պայմանագրի նպատակների, անելիքների մասին կտեղեկանանք օրեր անց, երբ միավորման կառավարման խորհուրդը կհրավիրի մամուլի ասուլիս:
  • Սպասենք դեկտեմբերի 9-ին

    Սպասենք դեկտեմբերի 9-ին

    04.12.2013| 16:50
    Դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հրավիրում է մամուլի ասուլիս: Ըստ ամենայնի՝ այդ ասուլիսի ժամանակ էլ կհայտարարվի ընդդիմադիր նոր ձաևաչափի մասին, որը պատրաստ է գործող իշխանության դեմ պայքարել՝ իր շարքերում ներառելով անկուսակցական ակտիվ քաղաքացիներին:
  • Ազդեցիկ մարդկանց առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է, ամենավերջում` Տիգրան Սարգսյանը

    Ազդեցիկ մարդկանց առաջին հորիզոնականում Սերժ Սարգսյանն է, ամենավերջում` Տիգրան Սարգսյանը

    04.12.2013| 16:30
    Այսօր, հրավիրված մամուլի ասուլիսում, սոցիոլոգ, «Նոյ» ֆիրմայի նախագահ Գագիկ ՍԱՐԳՍՅԱՆԸ լրագրողներին ներկայացրեց հասարակության շրջանում անցկացված հարցումների արդյունքները, ըստ որի պարզվել է, թե ովքեր են այսօր Հայաստանի ազդեցիկ մարդիկ: Հայաստանում նման հետազոտություն առաջին անգամ է արվում: Այն անցկացվել է երկու էտապով` ազդեցիկ հեղինակություն ունեցող մարդիկ, ովքեր հասարակական կարծիք են կարողանում ձևավորել, և մարդիկ, ովքեր իրենց դիրքով մեծ կշիռ ունեն հասարակության մեջ:
  • Իսկ նրանք մեզ զորակցեցի՞ն Մարտի 1-ին

    Իսկ նրանք մեզ զորակցեցի՞ն Մարտի 1-ին

    04.12.2013| 11:12
    Մտավորականության, նրա քաղաքացիական դիրքորոշման մասին ծեծված խոսքերից հոգնել եմ: Իմաստ չունի անընդհատ փորձել տեղից շարժելու անշարժը, ավյուն ու արյուն ներարկել այն երակներին, որոնք իրենց գիտակցական կյանքը սովետական իրականությունից հետո այդպես էլ չկարողացան վերաիմաստավորել:
  • Հովիկ Աբրահամյանին կանայք չեն ուղեկցի

    Հովիկ Աբրահամյանին կանայք չեն ուղեկցի

    03.12.2013| 17:01
    ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վաղը մեկնելու Հնդկաստան: Այս անգամ պատվիրակության կազմի մեջ մտնելու կռիվ չկա ու դժվար թե լինի: Կանայք էլ իրար չեն խառնվի:
  • Գեներալը հեռվից է հսկում

    Գեներալը հեռվից է հսկում

    03.12.2013| 11:48
    Մամուլը վերջերս գրել էր, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը լավ չէ: Մեր տեղեկություններով, գեներալը դեռ բուժման կուրս է անցնում Ֆրանսիայում և նրա վիճակն այնքան էլ լավ չէ: Թոքերի ծանր հիվանդությունը չի ուզում նահանջել: Չնայած բժիշկների ջանքերին, Գրիգորյանի առողջությունը չի վերականգնվում: